Արչիլ Թալակվաձեն վերընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում

Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը 86 կողմ ձայնով խորհրդարանի նախագահ ընտրեց Արչիլ Թալակվաձեին: Փակ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում հնչեց պետական օրհներգը:

Քվեարկությունից առաջ Թալակվաձեն խոսքով հանդես եկավ խորհրդարանի առաջ: Լիագումար նիստը այսուհետ կվարի Թալակվաձեն: Մինչ այդ, ըստ խորհրդարանի կանոնակարգի, առաջին նիստը վարում էր ամենատարեց պատգամավորը՝ Լադո Կախաձեն:

Արչիլ Թալակվաձեն նաև 9-րդ գումարման խորհրդարանի խոսնակն էր, նա այդ պաշտոնում ընտրվել էր 2019 թվականի հունիսի 25-ին՝ Իրակլի Կոբախիձեի հրաժարականից հետո: