Երիտասարդ ուսուցիչ Գիգի Ավալիանիի Թբիլիսիում սպանության գործով ևս երկու անչափահաս է ձերբակալվել. սա գրեթե մեկ տարի է Վրաստանում ամենաաղմկահարույց քրեական դատավարություններից մեկն է։
Օգոստոսի 5-ի երեկոյան Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է երկու անչափահաս աղջիկների. քննիչների կարծիքով` նրանք առնչություն ունեն ուսուցչի վրա հարձակման հետ։
Ձերբակալվածներից մեկը Ավալիանիի նախկին աշակերտուհի Ն.Ի.-ն էր, որը մտերիմ էր գործի գլխավոր մեղադրյալ Ա.Գ.-ի հետ։ Վերջինս մեղավոր էր ճանաչվել ուսուցչին մահվան հասցրած ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար։ Ն.Ի.-ն մեղադրվում է հանցանքը հրահրելիւ համար: Անչափահասի ընտանիքը հերքում է մեղադրանքները։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց մեկ այլ անչափահասի՝ Ա.Բ.-ի ձերբակալության մասին, որը այս գործով դատապարտված մեկ այլ անձի՝ Գ.Ռ.-ի ընկերուհին էր։
Նա մեղադրվում է հատկապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար (Վրաստանի քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասը), որը նախատեսում է երեքից յոթ տարի ազատազրկում։