Ն. Գոգուաձե. Վրաստանում դատարաններ գոյություն չունեն

Դատավոր Բեսիկ Բուգիանիշվիլին Բիձինա Իվանիշվիլիի անձնական ստրուկն է:

Այս մասին լրագրողներին Թբիլիսիի քաղաքային դատարանում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Նինո Գոգուաձեն: Ըստ նրա`  Վրաստանում դատարաններ գոյություն չունեն:

«Այդ մարդու անունը պետք է փաքցնել բոլոր պաստառների վրա: Դիմում եմ պարոն Բիձինային, ես` Ձեզ հետ միասին նրա համար չենք պայքարել, որպեսզի ունենանք այսպիսի դատարաններ» ,- հայտարարել է Նինո Գոգուան:

Հիշեցնենք, որ այսպես կոչված` հաղորդալարերի գործով, 5 անձի Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բեսիկ Բուգիանիշվիլին 7 տարվա ազատազրկման որոշում էր կայացրել: Նշված հինգ անձինք՝ Նուգզար Կաիշաուրին, Դավիթ Ծիփուրիային, Արչիլ Ալավիձեին, Գիորգի Լոբժանիձեին եւ Գիզո Ղլոնտին մեղադրվում էին պետությանը պատկանող` 4.102.000 լարի յուրացնելու մեջ:

Թողնել պատասխան