Վրաստանը ներկայացնող ծանրորդուհին Օլիմպիադայի ուղեգիր ստացավ

Մարզիկների թվով ռեկորդային Վրաստանի օլիմպիական հավաքականը համալրվեց ևս մեկ անդամով: Ծանրորդուհի Անաստասիա Գոտֆրիդը վերջին պահին ստացավ 2016 թ.-ի Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագիր: Գոտֆրիդն արդեն մեկնել է Բրազիլիա, որպեսզի միանա Վրաստանը ներկայացնող մյուս 39 մարզիկներին: Անակնկալ որոշումը բազմաթիվ վեճերի ու հուզումների պատճառ դարձավ` ինչպես Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում, այնպես էլ ամբողջ սպորտային աշխարհում.

«Մենք արդեն լսել ենք այդ անսպասելի ու հաճելի նորությունը: Անաստասիա Գոտֆրիդը իր ուժերին վստահ և նպատակասլաց մարզուհի է: Նա արժանի էր Ռիո-դե Ժանեյրոյին: Ես հաջողություն եմ մաղթում մեր թիմին», — ասել է Վրաստանի Ծանր ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Կախա Կախիաշվիլին:

Ռիո-դե Ժանեյրոյում հանդես գալու հնարավորություն վրաց մարզուհին ստացավ այն բանից հետո, երբ Ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան (IWF) Ռուսաստանի ծանր ատլետիկայի ողջ հավաքականին զրկեց օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Ռուսաստանցի մարզիկների որակազրկումը տեղեր ազատեց Բելգիայի, Խորվաթիայի, Սալվադորի, Մոնղոլիայի, Սերբիայի տղամարդ և Ալբանիայի, Վրաստանի ու Մոլդովայի կին մարզիկների համար: Այսպիսով, այս տարի, Վրաստանը օլիմպիական խաղերում կներկայացնի իր պատմության մեջ թվով ամենամեծ` 40 մարզիկներից բաղկացած թիմը:

Անաստասիա Գոտֆրիդը հանդես է գալիս 75 կգ և ավել քաշային կարգում: Նրա վերջին նվաճումների շարքում է մինչև 20 տարեկանների Ծանր ատլետիկայի աշխարհի առաջնությունում նվաճած արծաթե մեդալը:

Թողնել պատասխան