Վրաստանում ցուրտ օրեր են սպասվում

Մարտի 7-ից Վրաստանում` հիմնականում արևմտյան հատվածներում, սպասվում են անձրևի տեսքով տեղումներ, լեռներում` ձյուն, ուժեղ քամի, ծովում 3-4 բալանոց փոթորիկ:

Մարտի 7-ին և 8-ին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, առատ տեղումները կարող են բերել ջրի մակարդակի զգալի բարձրացման` Արևմտյան Վրաստանի գետերում, երկրի լեռնային գոտիներում` ձնահոսքերի և սողանքների ակտիվացման վտանգ կա:

Տեղումներն այսօր դժվարություններ են ստեղծել երկրի որոշ ավտոճանապարհներին. առատ ձյան  պատճառով Քութայիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի Նակղերալա լեռնանցքում (Ռաչա Լեճխումի-Զեմո Սվանեթի) սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների շարժը: