9 մահ, 234 նոր վարակված. կորանավիրուսը Վրաստանում

Վրաստանում նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 234-ով: Տվյալները ստացվել են 19 700 թեստի պատասխանների հիման վրա: Օրվա դրականության ցուցանիշը  1,47% է, պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը` 272 851:

Նոր դեպքերի կեսից ավելին Թբիլիսիում է: Իմերեթիում` 27, Շիդա Քարթլի` 23, Սամեգրելո Զեմո Սվանեթի և Կախեթի` 12-ական,  Աջարիա` 10, Գուրիա` 7,  Քվեմո Քարթլի` 4, Քվեմո Սվանեթի և Սամցխե Ջավախք` 1-ական,  Մցխեթա-Մթիանեթի` 2 դեպք:

Նոր մահերի թիվը` 9: Պանդեմիայի ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահերի ընդհանուր թիվը` 3 576:

Ապաքինվել է ևս 349 մարդ, ընդհանուր`  266 693:

Երկրում 2556 ակտիվ դեպք կա,  1 410-ը ստացիոնար բուժում է ստանում: 267-ի վիճակը ծանր է, 78-ին արհեստական շնչառության ապարատ է միացված: