«Թերգի» շուկայում հրդեհ է

Թբիլիսիի կենտրոնական հատվածից ոչ շատ հեռու գտնվող «Թերգի» շուկայում հրդեհ է բռնկվել։

Ցաբաձեի 8 հասցեում գտնվող շուկայի երկրորդ հարկն է բռնկվել, որտեղ տեղակայված են խաղալիքների խանութներ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հաղորդում են, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է հրշեջ-փրկարարական 15 ջոկատ:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Դեռևս հայտնի չէ, թե որքան տարածք է այրվում և որն է հրդեհի պատճառը:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է հրդեհով ունեցվածք վնասելուն կամ ոչնչացնելուն: