Ռուս-վրացական առևտրային միջանցքները բացվում են

Ռուսաստանը ստորագրել է շվեյցարական մոնիթորինգային SGS ընկերության հետ կնքված պայամանագիրը։ Վրաստանը նշված պայմանագիրը ստորագրել է դեռևս 2017 թվականի դեկտեմբերին:

Մայիսի 24-ին Պրահայում նախատեսված հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հատուկ խմբի հետ կաշխատեն «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կետերը կյանքի կոչելու ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Զուրաբ Աբաշիձեն:

Համաձայնագիրը ենթադրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարծքներով անցնող առևտրային միջանցքների վերաբացում: Բեռնափոխադրումները Վրաստանի կողմից չվերահսկվող հիշյալ տարածքներում կվերահսկվեն շվեյցարացիների կողմից:

Թողնել պատասխան