Տեսանյութ. Վրացի գեղասահորդները ոսկե մեդալ են ստացել Իտալիայում

Իտալիայի Թուրին քաղաքում գեղասահքի Գրան պրի եզրափակիչ փուլում վրացի գեղասահորդ զույգը՝ Մարիա Կոզակովան ու Գիորգի Ռեվիան ոսկե մեդալի են արժանացել:

Գրան պրիի եզրափակչում սա Վրաստանի առաջին ոսկե մեդալն է:

Վրացի գեղասահորդները 174,9 միավոր են հավաքել ու ամերիկացի զույգին գերազանցել 0,16 միավորով, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսաստանցի զույգը, որի հաղթանակից պակասել է 10,68 միավոր: Եզրափակիչ փուլում մասնակցել է 6 լավագույն զույգ: