Հալյուցինոգենով թունավորման 2151 դեպք է գրանցվել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից InterPressNews-ին հայտնել են, որ 2022 թվականին ստացիոնար հաստատություններում՝ թմրամիջոցներով և հոգեբուժական դեղամիջոցներով (հալյուցինոգեն) թունավորման 2 151 դեպք է գրանցվել:

Տվյալների համաձայն, դրանց մեծ մասը՝ 2 109-ը գրանցվել է Թբիլիսիում։ Աջարիայում գրանցվել է 5, Գուրիայում՝ 4, Իմերեթիում՝ 17, Կախեթիում՝ 3, Մցխեթա-Մթիանեթիում՝ 3, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 3-ական, Քվեմո Քարթլիում՝ 2, Շիդա Քարթլիում՝ 5 դեպք։

Ըստ նույն կենտրոնի տվյալների՝ 2021 թվականին գրանցվել է ստացիոնար հաստատություններում հոսպիտալացման 1 610, 2020 թվականին՝ 1 334, իսկ 2019-ին՝ 1 421 դեպք: