Փոփոխություններ ազգային ուսումնական ծրագրում

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հրամանով՝ փոփոխություն է կատարվել «Ազգային ուսումնական ծրագիրը հաստատելու մասին» օրենքում:

Փոփոխության համաձայն՝ հասարակական գիտությունների առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.

  •  ես և հասարակությունը (դասավանդվում է III-IV դասարաններում),
  • Մեր Վրաստանը (դասավանդվում է V-VI դասարաններում),
  • պատմություն (ներառում է «Պատմություն» առարկան և դասավանդվում է VII-XII և «Վրաստանի պատմություն» առարկան՝ դասավանդվում է X-XII դասարաններում),
  • աշխարհագրություն (ներառում է Վրաստանի և աշխարհի աշխարհագրությունը և դասավանդվում է VII-XII դասարաններում),
  • քաղաքացիական կրթություն (ներառում է «Քաղաքացիություն» առարկան` VII-XII դասարաններ և պարտադիր նախագծերով ուսուցում` X-XII դասարաններ),
  • շախմատ (դասավանդվում է 1-ին դասարանում):

Բնական գիտությունների առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.

  • բնական գիտություն (դասավանդվում է I-VI դասարաններում),
  • կենսաբանություն (դասավանդվում է VII-XII դասարաններում),
  • ֆիզիկա (դասավանդվում է VII-XII դասարաններում),
  • քիմիա (դասավանդվում է VIII-XII դասարաններում),
  • շախմատ (դասավանդվում է 1-ին դասարանում):

Գեղագիտական ​​դաստիարակության առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.

  •  կերպարվեստ և կիրառական արվեստ (ներառում է I-IX դասարանների կերպարվեստի և կիրառական արվեստի պարտադիր առարկա և X կամ XI դասարանների պարտադիր նախագծերով ուսուցում),
  • երաժշտություն (ներառում է I-IX դասարանների երաժշտության պարտադիր առարկա և X կամ XI դասարանների պարտադիր նախագծերով ուսուցում),
  • շախմատ (դասավանդվում է 1-ին դասարանում):