Վրաստանում կթույլատրվի լողավազանների ու մարզասրահների գործունեությունը

Վրաստանում կթույլատրվի լողավազանների ու մարզասրահների գործունեությունը:Այս մասին հուլիսի 6-ին որոշում է կայացրել Վրաստանի կառավարության ղեկավարած միջգերատեսչական խորհուրդը, որ ստեղծվեց համաճարակային պայմաններից ելնելով:

Հունիսի 7-ից արդեն, լողավազաների ու մարզասրահների աշխատանքային պայմանների համար սահմանված կանոնակարգի համաձայն, հատուկ տեսուչները ստուգում կանցկացնեն: Այն լողավազաններն ու մարզասրահները, որոնք կհամապատասխանեն պահանջներին, կվերսկսեն գործունեությունը:

Հատկանշական է նաև, որ հուլիսի 6-ից թույլատրվում է թրեյնինգներ ու կոնֆերանսներ անցկացնել, բացվել են Առողջապահության նախարարության տեսչական բաժանմունքի կողմից ստուգում անցած մասնագիտական ուսհաստատությունները: Բացօթյա տարածքներում մշակութային միջոցռումները ևս կթույլատրվեն՝ որոշ սահմանափակումներով: