Ռուսաստանից այցերը մեկ ամսում նվազել են 14%-ով

Հուլիս ամսվա ընթացքում Ռուսաստանից զբոսաշրջային այցերը նվազել են 14%-ով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին:

Նրա խոսքով, չնայած ստեղծված իրավիճակին, ակնհայտ էր, որ ռուս զբոսաշրջիկները Վրաստան այցելելու մեծ ցանկություն ունեն:

Միևնույն ժամանակ հուլիս ամսվա ընթացքում աճել են միջազգային այցելությունները Վրաստան` 4,5%-ով, իսկ զբոսաշրջային այցերը` 1%-ով:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված հակառուսական մասշտաբային ակցիայից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։