Թբիլիսիի մի քանի երթուղիներով լրացուցիչ ավտոբուսներ կերթևեկեն

Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ՝ այսօրվանից մունիցիպալ տրանսպորտի 15 երթուղիներում լրացուցիչ ավտոբուսներ կսպասարկեն: Առողջապահական հատուկ նորմերի պահպանման նպատակով 30 միավոր ավտոբուս կավելանա N6, N11, N17, N19, N20, N24, N32, N33, N34, N60, N62, N72, N84, N86 և N101 երթուղիներին:

Արտակարգ դրության ավարտի և հանրային տրանսպորտի երթևեկության վերականգնումից հետո  ուղևորափոխադրումները մշտապես վերահսկվում են, ինչպես մետրոյում, այնպես էլ ավտոբուսներում:

Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է 15 ուղղություն, որտեղ պիկի ժամերին ուղևորների աճ է նկատվել:

Քաղաքապետարանի հայտարարությամբ՝ առաջիկայում նույնպես ուղևորափոխադրումների դիտարկումներ կկատարվեն և կիրականացվեն բոլոր այն միջոցառումները, որոնք կնպաստեն ուղևորների անվտանգ տեղաշարժին: