Վայրեր, որտեղ պարտադիր պետք է դիմակ դնել

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որի համաձայն՝ հանրային փակ տարածքներում դիմակ դնելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվելու է 20 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 500 լարիով:

Միաժամանակ, Վրաստանի կառավարության համապատասխան որոշմամբ՝ սահմանվել են այն վայրերը, որտեղ դիմակ դնելը պարտադիր կլինի: Այդ վայրերն են՝

  • հանրային և մասնավոր հաստատությունների ընդունարաններ,
  • հասարակական տրանսպորտ (տաքսի, մետրո, երթուղային, ավտոբուս),
  • վերելակներ և առևտրի կետեր,
  • գեղեցկության սրահներ և էսթետիկ բժշկության կենտրոններ,
  • մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Հանրային և մասնավոր հաստատություններում անցկացված հանդիպումների ժամանակ, դիմակ դնելը նույնպես պարտադիր կլինի, եթե անհնար է պահպանել սահմանված երկու մետր հեռավորությունը: Հանդիպմանը զեկուցող անձը զեկույց ներկայացնելիս միայն կարող է հանել դիմակը:

Սոցիալական որոշ խմբեր չեն տուգանվի դիմակ չդնելու համար