Հոգևորականների պահանջով փոխվել է «Կազանտիպ» փառատոնի անցկացման վայրը

Հոգևորականների պահանջով օգոստոսի 10-ին Աջարիայի Պետրա բերդում ծրագրված էլեկտրոնային երաժշտության փառատոնի վայրը փոխվել է։ Այն կանցկացվի Քոբուլեթիի անտառում։

Այս մասին տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները՝ պարզաբանելով, որ իրենք լսեն են հոգևորականների բողոք-պահանջը։ Բացի այդ ստացել են 160 ստորագրությամբ դիմում, դրանցում նշվում է, որ թույլ չեն տա, որ «Կազանտիպ փառատոն անցկացվի, ուստի սուրբ հողը պաշտպանելու են անբարոյական գործողություններից»: