Գրիպով հիվանդների հոսպիտալացումն աճել է 5%-ով

Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տեղեկատվությամբ, վերջին շաբաթվա ընթացքում 100 000 բնակչի հաշվով գրիպով հիվանդությունների 216 նոր դեպք է արձանագրվել: Նախորդ շաբաթվա համեմատ գրիպով հիվանդությունների դեպքերն աճել են 5 տոկոսով:  Այս մասին Գամկղրելիձեն խոսել է գրիպի վարակի իրավիճակի մասին անցկացրած մամլո ասուլիսում:

Կենտրոնի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ գրիպի վիրուսով հիվանդությունների դեպքերից ոչ մեկը ծանր չի եղել: Ըստ այդմ, ըստ նրա, այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա համեմատ համեմատաբար խաղաղ է:

Հիշեցնենք՝ այս տարի արդեն գրիպով պայմանավորված մահվան 3 դեպք է գրանցվել։ Բոլոր դեպքերում հիվանդները բժշկի են դիմել ուշացած, ունեցել են նայ հարակից այլ հիվանդություններ։
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով, որոշ խմբերի՝ հղի կանանց, սոցիալապես անապահով անձանց համար հասանելի՝ անվճար կլինի «Տամիֆլու» հակավիրուսային դեղամիջոցը: