Հոգեհանգստյան կարգ Սբ. Էջմիածին եկեղեցում (լուսանկարներ)

Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ:

1988 թ. վերսկսվեցին Բաքվի հայկական բնակչության դեմ իրականացվող ջարդերը, որոնք իրենց կազմակերպվածությամբ և ընթացքով հիշեցում էին 1905 և 1918 թթ. Բաքվի հայերի կոտորածները: Հայկական բնակչության դեմ ջարդերի նոր ալիքը իր գագաթնակետին հասավ 1990թ. հունվարի 13-19-ին: 1988-1990 թթ. Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի, իսկ երեք խոշոր ջարդերին զոհ է գնացել շուրջ 30 հազար հայ: