Պապուաշվիլին կոչ է անում պարզել ընդդիմադիր ուժերի ֆինանսավորման աղբյուրները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունները ֆինանսավորվում են անօրինական ճանապարհով` «կեղծ» հասարակական կազմակերպությունների միջոցով։

Պապուաշվիլին աուդիտորական ծառայությանը կոչ է արել հետաքրքրվել հարցով՝ նշելով նաև կասկածելի կուսակցությունների անունները՝ «Գիրչի», «Դրոա», «Եվրոպական Վրաստան»։

«Կարևոր է, որ աուդիտորական ծառայությունը զբաղվի այս հարցով, բացի այդ հիշյալ  կազմակերպություններն էլ հանրայնացնեն իրենց ֆինանսավորման աղբյուրները:

Օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) և Ժողովրդավարության ուսումնասիրության ինստիտուտը (DRI) պետք է հանրայնացնեն, թե ինչ նպատակներով են ֆինանսավորում, որքան գումար են տրամադրում ՀԿ-ին, որն իրականում «Գիրչի» կուսակցության ենթակայության տակ է գործում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։