Նոր մանրամասներ դպրոցականների դանակահարության վերաբերյալ

Վրաստանի թիվ 35-րդ դպրոցի աշակերտներից մեկի փաստաբան Ռամազ Չինչալաձեն հայտնել է, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել՝ ասելով, թե միջադեպի օրը ում ձեռքին է եղել  դանակը:

Նախաքննության շահերից ելնելով փաստաբանը հրաժարվել է կոնկրետ անուններ նշել:

«Իմ պաշտպանյալը 9-րդ դասարանում է տեղափոխվել 35-րդ դպրոց: Առաջին փորձնական դպրոցի ավարտական երեկոյին հրավիրված է եղել նաև նա դպրոցի նախկին այլ սաների հետ։ Այդ փաստը, սակայն, չեն ողջունել այլ դասարանների մի խումբ աշակերտներ՝ ասելով, որ նման հարցերը պետք է որոշվեն ընդհանուր, ոչ թե մեկ-երկու աշակերտի կողմից: Պարզելու նպատակով, թե ինչու չեն կամենում միասին նշել ավարտական երեկոն, իմ պաշտպանյալը հանդիպել է դեմ արտահայտված աշակերտների հետ, որի ընթացքում խոսակցությունը թեժացել է, աշակերտներից մեկը սառը զենք է հանել»,-ասել է Չինչալաձեն:

Փաստաբանի խոսքով,  իր պաշտպանյալը փորձել է հարթել իրավիճակը, ինչի արդյունքում վնասել է իր ձեռքը:

Փաստաբանը հավելել է նաև, որ դանակ հանողը առաջին փորձագիտական դպրոցի աշակերտ է:

Թողնել պատասխան