ԱՄՆ-ն՝ գործընկեր, Ռուսաստանը՝ թշնամի. CRRC-ի զեկույցը

Վրաստանում բնակչության մի ստվար հատվածը երկրի գլխավոր գործընկեր է համարում ԱՄՆ-ին, թշնամի՝ Ռուսաստանին: Այս պատկերն են ցույց տվել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստան (CRRC) կազմակերպության իրականացրած հարցումները։

ԱՄՆ-ին գործընկեր է համարել հարցվածների 25%-ը, Ադրբեջանին և Ուկրաինային՝ 7%, Թուրքիային ու Ռուսաստանին՝ 6%։ 17 % -ը որևէ երկրի Վրաստանի գործընկեր չի համարել, 25%-ը հարցին պատասխան չունի:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանի քաղաքացիների 40 %-ը  թշնամի երկիր է դիտում Ռուսաստանին, Թուրքիային՝ 3 %-ը։ 21 %-ը որևէ երկրի թշնամի չի համարում:

Տեղեկացնենք, որ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստան (CRRC) կազմակերպությունը Նյու Յորքի Քարնեգի ընկերության տրամադրած դրամաշնորհի  աջակցությամբ հարցումն իրականացրել է «Կովկասյան բարոմետր»-ի համար։  Վերջինս տարածաշրջանային նախագիծ է, որը նույն մեթոդով հարցումներ է անցկացնում Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:

Վերոնշյալ հարցումը Վրաստանում իրականացվում է 2008 թվականից։

Թողնել պատասխան