Թբիլիսիի հարակից տարածքում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Թբիլիսիից ոչ հեռու, Թելեթիի վերին հատվածում գտնվող Շավնաբադա եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը տեղայնացվել է:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ այս պահին ընթանում են առանձին օջախների մարման աշխարանքները:

Հրշեջ-փրկարարական խմբերը տեղում աշխատել են ամբողջ գիշերվա ընթացքում. հրդեհի մարման գործընթացում ներգրավվել է ավիացիան։

Նշենք, որ երեկ Թբիլիսիի ամբողջ տարածքում հրդեհի 4 օջախ էր հայտնաբերվել: