Բորջոմիում հրդեհն սկսել է մարել

Բորջոմիի և Ախալցիխեի մունիցիպալիտետներում հրդեհավտանգ իրավիճակը կայուն է. հրդեհի բաց օջախներ չկան։ Աշխատանքները բաժանված են երեք հատվածի և ամենուր ավարտական ​​փուլում են։

Տեղեկություների համաձայն, այլևս բաց ու բարդ օջախներ չկան, մնացել են միայն փոքր օջախները։ Այս պահին աշխատանքներ են տարվում հրդեհի փոքրաթիվ ակտիվ օջախների վրա, ծանր տեխնիկայով կառուցվում են ճանապարհներ, իսկ դեպի մնացած օջախներ ճանապարհ բացելու գործընթացը շարունակվում է։

Հրշեջների հետ միասին շարունակում են աշխատել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների ու Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները։