Թուրքիայում Վրաստանի դեսպանատանը թեժ գիծ է գործում

Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն, Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել դուրս չգալ փողոց:

Կոպլատաձեն հայտարարել է, որ Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իրադարձությունների էպիկենտրոնը նախարարությունների և պետհաստատությունների մասնաշենքերի մոտ է. «Վերջին տեղեկատվության համաձայն`  ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել: Այժմ հրապարակվում են հակասական լուրեր: Մենք պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը և Թուրքիային, որպես մեր հարևան եւ ռազմավարական գործընկեր երկիր մաղթում ենք խաղաղություն: Ներկա պահին իրավիճակը լարված է պետական հաստատությունների և գլխավոր շտաբի մոտակայքում:

Թուրքիայում Վրաստանի դեսպանությունն  աշխատում է 24-ժամյա ռեժիմով: Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիները ցանկացած ժամանակ կարող են զանգահարել դեսպանության թեժ գծին՝ + 905 336 903 040 հեռախոսահամարով:

Թողնել պատասխան