Որդին սպանել է հորը

Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղիի մունիցիպալիտետում սպանություն է տեղի ունեցել։ Առկա տեղեկությունների համաձայն, որդին սառը զենքով սպանել է հորը։

Տեղացիների խոսքով, որդին հարբած վիճակում սառը զենքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել հորը. վերջինս տեղում մահացել է։

Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։