Գվարամիային ազատ արձակելու պահանջով շարժում է ձևավորվել

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, այժմ անազատության մեջ գտնվող Նիկա Գվարամիային ազատ արձակելու պահանջով շարժում է ձևավորվել:

Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում հավաքվել են Գվարամիայի ընկերներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Նիկա Գվարամիայի ընկերները ինտելեկտուալ ակումբից և լրատվամիջոցներից որոշել են ստեղծել Նիկա Գվարամիայի ազատության շարժում, որի հիմնական նպատակը կլինի Նիկա Գվարամիային բանտից ազատ արձակելը, և դա հնարավոր կլինի իշխանության բոլոր թևերի վրա ճնշումների մեծացմամբ և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- հայտարարել է շարժման հիմնադիր Բաչանա Շենգելաիան:

Նրանց գնահատմամբ՝ երկրի եվրոպական ապագան վտանգված է «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրենի ազատազրկմամբ։