Լավրովի դստեր դեմ հանրահավաքում ձերբակալվածներն արդարացվել են

Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի շրջանային դատարանը մայիսի 20-ին Kvareli Lake Resort հյուրանոցի հարևանությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Վրաստան ժամանելու դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ տուգանք չի կիրառել։

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դատավոր Իոսեբ Աբրամիձեն ձերբակալված 14 անձանցից միայն երեքին է բանավոր դիտողություն տվել, իսկ մյուս 11-ին արդարացրել է։

Ուշագրավ է, որ հուլիսի 25-ին կայացած դատավարության նիստի սկզբում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայացուցիչ Մարիամ Կերեսելիձեն այս դատավորին հեռացնելու միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ ՆԳՆ-ում վստահ չեն, որ դատավորը կկարողանա օբյեկտիվություն պահպանել այս գործով։

ՆԳՆ-ն ակտիվիստներին մեղադրում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և ոստիկանի օրինական կարգին չենթարկվելուն։

Ի դեպ, բողոքի ակցիաները սկսվել էին, մայիսի 19-ին տարածված տեղեկությունից հետո, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովի հետ իջևանել է վերոնշյալ համալիրում, և ՌԴ արտգործնախարարի ընտանիքը Կախեթիում պատրաստվում է հարսանիքի. Նշվում էր, որ հարսանիքը Վրաստանում կազմակերպում էր Լավրովի փեսայի եղբայրը՝ Ալեքսանդր Վինոկուրովը։

Լավրովի ընտանիքի հարսանիքը Վրաստանում. բողոքի ակցիա է նախատեսվում