Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է. Կադիրովը սպառնում է Վրաստանին

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել՝ իր անհանգստությունը հայտնելով Թբիլիսիում ընթացող դեպքերի առիթով:

«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով գրեթե մեկ միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները  բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»,- հայտարարել է Կադիրովը:

Կադիրովի կարծիքով վրաց քաղաքական գործիչներին Ռուսաստանի դեմ լարում են արևմուտքից քաջալերված ուժերը: