«Գիրչի»-ն մարիխուանայի փառատոն կանցկացնի

«Գիրչի» կուսակցությունը հոկտեմբերի 20-ին մարիխուանայի օրինականացումը նշելու համար պատրաստվում է փառատոն անցկացնել: Այս մասին Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է կուսակցության ղեկավար Իագո Խվիչիան:

Վերջինիս խոսքով, փառատոնի վերաբերյալ մանրամասներն առայժմ պարզ են, սակայն հայտնի է վայրը՝ Մայրենի լեզվի այգի, որտեղ մարդիկ կարող են նաև մարիխուանա գնել:

«Փառատոնի իմաստը կայանում է նրանում, որ պարզ լինի երկրում մարիխուանան օրինականացվել է: Մարդիկ կկարողանան մարիխուանա գնել և վաճառել»,- On.ge-ին հայտարարել է Խվիչիան:

Խվիչիայի խոսքով, արդեն բանակցություններ են սկսել coffee shop-երի (մարիխուանայի ակումբներ) ներկայացուցիչների հետ, ովքեր «ցանկանում են այս երկիրը քաղաքակիրթ դարձնել» և կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը: