Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագը չի մասնակցի առաջնությանը

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ Թոռնիկե Շենգելիան բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը։ Տեղեկությունը հաստատել են բասկետբոլի ֆեդերացիայից։

Պատճառը օգոստոսի 24-ին Նիդերլանդների հետ խաղի ժամանակ ստացած վնասվածքն է, որի պատճառով Շենգելիային անհրաժեշտ է վիրահատել։

«Իհարկե, մենք չենք կարող լրացնել Թոռնիկեի բացակայությունը, բայց անպայման կգտնենք մրցունակ լինելու և արդյունքի համար պայքարելու միջոցը»,- հանդիպումից հետո ասել է Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իլիաս Զուրոսը։

Վրաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 27-ին Բրեշիա քաղաքում` Իտալիայի ազգային ընտրանու հետ։ Իսկ սեպտեմբերի 1-ին Թբիլիսիում կմեկնարկեն Եվրոպայի առաջնության հանդիպումները։