Հոգևորականները՝ ընդդեմ երկրում ընթացող ցույցերի

Հոգևորականները, որ այսօր ընդդեմ ԼԳԲՏ համայնքի «Արժանապատվության երթի» անցկացման հավաքվել էին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, տեղափոխվել են խորհրդարանի շենքի հարակից տարածք:

Նրանք դիմել են Թբիլիսիի քաղաքապետարանին՝ երկրի կենտրոնական փողոցում գտնվող օրենսդիրի շենքի տարածքից հեռացնել արդեն 17 օր շարունակվող ցույցերի պաստառները: Հոգևորականների խոսքով դրանք խանգարում են տարածքում աղոթք անելու հարցում:

Եկեղեցականները մառազմ են որակել խորհրդարանի առջև ընթացող ակցիաները՝ նշելով, որ «դրանք «Նացերի»( նկատի ունի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին, խմբ.)  և «Եվրոնացերի» («Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամներ, որոնք ՄԱՇ-ից հեռացածներն են) կազմակերպած ներկայացումն է:

Հիշեցնենք՝ այսօր ևս խորհրդարանի առաջ նախատեսվում է ցույց անցկացնել։