Վրաստանի բնակչության 1/3-ն ապրում է մայրաքաղաքում

2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59 տոկոսն ապրում է քաղաքներում, իսկ Թբիլիսիում բնակվում է երկրի բնակչության 1/3-ը: Այս մասին ասվում է վիճակագրության ազգային ծառայության հաշվետվության մեջ:

Տեղեկատվության համաձայն` Վրաստանի բնակչության թիվը կազմում է 3.72 միլիոն մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 0.2 տոկոսով:

Դրա հետ մեկտեղ, 2019 թվականին գրանցվել է բնական աճ և բացասական միգրացիոն սալդո:

2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 0-14 տարեկան բնակչության թիվը կազմում է ամբողջ բնակչության 20.4 տոկոսը, իսկ աշխատունակ բնակչությունը (15-64 տարեկան)` 64.5 տոկոս, 65 և ավել տարեկան բնակչությունը` 15.1 տոկոս: