Մարտին Վրաստանի տնտեսությունն անկում է ապրել

Մարտ ամսին Վրաստանի տնտեսությունը 2.7 տոկոսով անկում է գրանցել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն:

Վերջինիս հաղորդմամբ՝ հունվար-մարտ ամիսներին տնտեսության միջին աճը կազմել է 1.5%:

«Նախնական գնահատմամբ, մարտ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ իրական աճը կազմել է 2.7%-ով, հետևաբար, առաջին քառամսյակի միջին իրական աճը 1.5%-է»,- հայտարարել է Թոդրաձեն:

Նրա խոսքով, անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացի շինարարության ու կապի ոլորտներից:

«Արտահանման ցուցանիշը մարտին նվազել է 22%-ով, իսկ ներկրումը` 13.4%-ով: Երկրում առկա իրավիճակը որոշակի ազդեցություն է թողել արտադրամասերի գրանցման ցուցանիշի վրա և մարտին գրանցված կազմակերպությունների թիվը 48%-ով նվազել է»,- հայտարարել է Թոդրաձեն: