Ռուսթավիի շուկայի վաճառականները բողոքի ակցիա են անցկացնում

Ռուսթավիի այսպես կոչված Ստամբուլյան շուկայի վաճառականները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց խոսքով, ամբողջ Վրաստանում շուկաները բացվել են, իսկ Ռուսթավիում դեռ թույլ չեն տալիս աշխատել:

«Պահանջում ենք բացել շուկան: Ընտանիքներ ունենք, երեխաներ ունենք և շուկան պետք է բացվի: Այս շուկան համապատասխանում է բոլոր ստանդարտներին: Տնօրինությունը պատրաստ է, ամեն ինչ պատրաստ է, կարող ենք ախտահանել: Հեռավորությունը կպահպանենք: Մարդիկ խանութ են գնում, փակ տարածքում, իսկ այստեղ բաց տարածք է: Առնվազն 300 մարդ է աշխատում այս շուկայում»,- հայտարարել է ցուցարարներից մեկը: