Գազի սակագինը կվերանայվի. Էլոշվիլի

«Գազի սակագինը կվերանայվի։ Կթանկանա, թե կնվազի, դժվարանում եմ ասել,- այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Իլիա Էլոշվիլին:

Նրա պարզաբանմամբ, գազի սակագնի փոփոխությունը կախված կլինի տարբեր գործոններից ու սակագնի հաշվարկման մեթոդոլոգիայից: Նա նշել է նաև այն պատճառները, որոնք հանգեցրել են սակագնի փոփոխության։

«Սակագնի փոփոխության պատճառ են հանդիսացել հիմնականում այն ներդրումները, որ իրականացվել են 2007 թվականից ի վեր: 2007 թվականից մինչ օրս գազի սակագինը չի վերանայվել, հետեւաբար արդեն կրկնապատկվել է սպառողների քանակը։ Հատվածում բազմաթիվ ներդրումներ են իրականացվել, փոփոխվել է շրջակա միջավայրը, լարիի փոխարժեքը: Այս ամենն ազդել է նաեւ սակագնի վրա»,- հայտարարել է Իլիա Էլոշվիլին:

Թողնել պատասխան