Երիտասարդները հաղթեցին այս հակամարտությունում․ Ջափարիձե

«Գիրչի՝ մետի թավիսուփլեբա» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ արձագանքելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններին, նշել է, որ բողոքի ցույցերի նպատակը քաղաքական չէր։

«Եթե երիտասարդների նպատակը լիներ իշխանափոխությունը, այսօր իշխանությունը փոխված կլիներ։ Ոչ ոք և ոչինչ չէին կարողանա կանգնեցնել այդ երիտասարդներին»,- ասել է Ջափարիձեն։

Նաև հավելել է․ «Երիտասարդները հասան իրենց նպատակին և հետ մղեցին Իվանիշվիլիի ռեժիմը՝ Ղարիբաշվիլիի, Կոբախիձեի և նրա բոլոր ստրուկների հետ միասին։ Ես երկու օր բանտում էի, երբ երիտասարդները հաղթեցին այս հակամարտությունում»:

Նշենք, որ Վրաստանի քաղհասարակությունը, բողոքի ակցիայի մասնակից երիտասարդները կոչ էին անում իրենց հաղթանակը չկապել որևէ քաղաքական ուժի հետ։