Օմբուդսմենը կոչ է արել քննել անհամաչափ ուժի կիրառման փաստը

Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կոչ է արել քննչական կառույցներին արդյունավետ քննություն իրականացնել անհամաչափ ուժի կիրառման և լրատվամիջոցների ներկայացուցիչներին վիրավորելու փաստերով։

Իոսելիանին նշել է՝ Հանրային պաշտպանը և հոգաբարձուներն այցելել են 96 ձերբակալվածների։ Ըստ օմբուդսմենի՝ հոգաբարձուներն ինտենսիվ աշխատել են ոչ միայն Թբիլիսիում, այլև շրջաններում՝ ձերբակալվածների հետ հանդիպելու նպատակով։

Իոսելիանիի խոսքով, մի քանի կալանավորված անձինք դիմել են Հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրենց կալանքի օրինականությունն ուսումնասիրելու խնդրանքով։ Մի քանի ձերբակալվածների դեպքում Հանրային պաշտպանի գրասենյակը սեփական ցանկությամբ և համաձայնությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն սկսելու առաջարկով։

«Հատկապես ուշագրավ է Զուրաբ Ջափարիձեի դեպքը, որին, վկայի խոսքով, ՆԳՆ մի քանի ներկայացուցիչներ ֆիզիկական բռնության են ենթարկել, ծեծել են ձեռքերով, ոտքերով, մահակներով։

Հանրային պաշտպանի աշխատակազմը կշարունակի ուսումնասիրել հանրահավաքում ձերբակալված անձանց քրգործերը, ինչպես նաև հետագայում կիրականացնի Հատուկ քննչական ծառայությունում կալանավորվածների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի փաստով սկսված քննությունը»,- ասել է Իոսելիանին։

Կոչ իշխանություններին՝ չեղարկել տուգանքները և դադարեցնել վարույթները ցուցարարների դեմ