Forbes-ի ցուցակում Իվանիշվիլին բարելավել է դիրքերը

Աշխարհի միլիարդատերերի ցանկում Բիձինա Իվանիշվիլին բարելավել է դիրքերը։

Forbes հանդեսի 2019 թվականի աշխարհի միլիարդատերերի վարկանիշում Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատվում է 4,9 մլրդ դոլար:

Վրաստանի ամենահարուստ մարդն այժմ աշխարհի հարուստների ցուցակում 365-րդ տեղն է զբաղեցնում: Նախորդ տարվա համեմատ Իվանիշվիլիի ունեցվածքը 300 մլն դոլարով աճել է: Հատկանշական է, որ նա նախորդ տարի Forbes-ի միլարդատերերի ցանկում 456-րդ հորիզոնականում էր:

Իվանիշվիլին առաջին անգամ հարստությամբ աշխարհի առաջատարների ցուցակում էր հայտնվել 2006 թվականին։

Հանդեսի հրապարակած վերջին վարկանիշում առաջին տեղում 131 մլրդ դոլարով Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: