Արտահերթ ընտրությունները «Վրացական երազանքի» վերջին շանսն են. Խուխաշվիլի

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի կարծիքով արտահերթ ընտրությունները «Վրացական երազանքի» վերջին շանսն է, որպեսզի կանգնեցնի դեգրադացման գործընթացը, մինչև վերջ տանի արդարադատության ու ֆինանսների կառավարման ուղղությամբ իր մոդելը։

Խուխաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Վրաստանի նախագահի 2008 թվականի արտահերթ ընտրություններին:

«2007-ին արդեն Սաակաշվիլիի իշխանության լեգիտիմացումը կտրուկ թուլացավ երկրի ներսում ու դրսում: Բոլոր կանխատեսումներով անկումը դադարեցնելու միակ ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանության վերադարձն է, ուստի և նա գնաց այդ քայլին»:,- գրում է քաղաքագետը:

Նրա խոսքով, այժմ գրեթե նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Վրաստանում: