Լարսը մասամբ բաց է

Գուդաուրի-Կոբի հատվածում անցկացված ձյան մաքրման աշխատանքների արդյունքում թեթև ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին հայտնում են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային բաժնից:

Նույն տեղեկատվությամբ, եղանակային խիստ պայմանների պատճառով, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Փոստա հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: