Վրաստանում հեղուկ գազի պակաս կա

Վրաստանի հեղուկ գազի ասոցիացիայի ղեկավար Նիկա Խոպերիայի խոսքով՝ «առատ ձյան պատճառով հեղուկ գազ մատակարարում տեղի չի ունենում»։

Խոպերիայի խոսքով՝ Վրաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ հեղուկ գազի պակաս կա, իսկ դրա պատճառը առատ ձյունն է.

«Ցավոք սրտի, հեղուկ գազի ներկրման համար մենք լիովին կախված ենք Ռուսաստանից, և խնդիրը Վլադիկավկազի տարածքում է։ Առատ ձյան պատճառով ճանապարհը փակ է։ Բացի այդ, մեր տեղեկություններով, կլիմայական պայմաններից ելնելով սահմանային անցակետերում 9 կմ երկարությամբ մեքենաների հերթ կա։

Ըստ Խոպերիայի՝ «այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մինչև ամսվա վերջ»։

Խոսելով գազի ներկրման վրա ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության մասին, Խոպերիան ասել է, որ «մինչ այժմ պատերազմը դրա վրա չի ազդել»։

«Կլինեն փոքր խնդիրներ, բայց դրանք գլոբալ բնույթ չեն կրում։ Մտավախություններ կան այն դեպքում, երբ Ռուսաստանը կմեկուսացվի, բայց առայժմ նման բան տեղի չի ունենում»,- ասել է ասոցիացիայի ղեկավարը։

ՌԴ-ից Վրաստան և Հայաստան եկող բեռնատարները՝ Լարսում