Արտաքին քաղաքականության առաջնահերթությունը կայունության ապահովումն է․ Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն «Ամբասադորիալ 2017»-ի եզրափակիչ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում առանձնացրել է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթությունները։

«Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը կայունության պահպանումն է, մեր հայրենակիցների մասին հոգ տանելը, ինչպես նաև երկրի իմիջը բարձրացնելը, ինչին ծառայում է ակտիվ տնտեսական դիվանագիտությունը»,-ասել է նախարարը:

Ջանելիձեի հայտարարության համաձայն՝ այսօրվա միջոցառման ընթացքում տնտեսական խմբի եւ բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կքննարկվեն տնտեսական հարաբերությունների, ներդրումային քաղաքականության զարգացման հնարավորությունները: Հատուկ անդրադարձ կլինի նաև երկրի արտահանման հնարավորութուններին։

«Այսօր դեսպաններին կներկայացնենք արտահանման առեւտրի նոր հայեցակարգը, որը կազմվել է տնտեսության ու արտաքին գործերի նախարարությունների եւ գործընկերության հիմնադրամի համագործակցության արդյունքում: Հենց այս 3 ինստիտուտների համագործակցությամբ եւ առևտրային ատաշեների ներգրավվմամբ մենք քայլեր կանենք արտահանման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ»,- հայտարարել է Ջանելիձեն:

Թողնել պատասխան