ԱՄՆ-ը դիտարկում է Վրաստանին լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղիները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի կոմիտեի 2023 թվականի տարվա բյուջեի քննարկմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցներին, այդ թվում՝ Վրաստանին լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղիները։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությունը։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատմական մարտահրավեր է անդրատլանտյան անվտանգության համար: Մենք պետք է շարունակենք զգալի ներդրումներ կատարել եվրոպական անվտանգության բոլոր ոլորտներում»,- բացման խոսքում ասել է Օսթինը։

Պաշտպանության նախարարը խոսել է նաև Ուկրաինային ԱՄՆ օգնության մասին՝ նշելով, որ Ուկրաինային հաջողվել է արդյունավետորեն օգտագործել ամերիկյան «Սթինգեր» և «Ջավելին» հրթիռային համակարգերը ռուսական զինուժի դեմ։