Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 20-ի տվյալները

Օգոստոսի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1370 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 10 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1108 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6903 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 278 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: