Երեխաների օգնության գրանցման համար վճարովի ծառայությունը հանցագործություն է. առողջապահության փոխնախարար

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալաիայի հայտարարությամբ՝ մի շարք ֆիզիկական անձինք երեխաներին տրվող 200 լարիի պետական օգնությունը օգտագործում են իրենց շահերի համար:

«Մենք ունենք շատ վատ տեղեկություն այն մասին, որ կան ֆիզիկական անձինք, որոնք բնակչությանը առցանց գրանցելու համար վճարովի ծառայություն են առաջարկում: Ուզում եմ զգուշացնել նրանց բոլորին, որ սա հանցագործություն է և համապատասխան արձագանք կլինի մեզ հասած բոլոր այս դեպքերին: Սա անվճար ծառայություն է», — հայտարարել է Բարկալաիան:

200 լարիի օգնություն ստանալու համար գրանցվել հնարավոր է http://daxmareba.moh.gov.ge/ հարթակում, իսկ այն դեպքում, եթե քաղաքացին չի կարողանում գրանցվել համացանցի կամ համակարգչի բացակայության պատճառով, կարող է դիմել Սոցիալական ծառայության գործակալություններ, տեղեկան ինքնակառավարման մարմիններ, արդարադատության տներ և հանրային կենտրոններ: