Ինձ Վրաստան արտահանձնելը դժվար կլինի. Սաակաշվիլի

«Ուկրաինայի իշխանությունն իմ արտահանձնմանն է պատրաստվում, չնայած սա չի նշանակում, որ ինձ անպայման Վրաստան կարտահանձնեն»,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ Liberation թերթին տրված հարցազրույցում:

«Ցանկացած դեպքում, Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են արտահանձնել ինձ: Մի քանի օր առաջ իմացա, որ Լեհաստանի իշխանություններին են դիմել: Ինչ վերաբերում է իմ արտահանձմանը Վրաստան, սա շատ դժվար կլինի Վրաստանի իշխանությունների համար: Նրանք չեն ցանկանա ինձ Վրաստանում տեսնել»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանում ժողովրդական աջակցություն ունի, այդ թվում զինված ուժերում եւ իրավապահ կառույցներում:

Թողնել պատասխան