«Բադագոնիի գործի» ընթացքը չի խանգարի գինու արտադրությանը

Հանրության կողմից բարձր հետաքրքրվածությունից ելնելով, «Բադագոնի» գինի արտադրող կազմակերպության գործի վերաբերյալ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ բացատրություններ է տվել:

Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, հետաքննական ծառայության աշխատակիցների կողմից, հետաքննական գործողություններ են ընթանում «Բադագոնի» ՍՊԸ-ի գլխավոր գրասենյակում, ոչ թե արտադրամասում: Համապատասխանաբար, նշված հետաքննական միջոցառումները չեն խանգարի արտադրման գործընթացին:

«Այս փուլում,  քրեական օրենսգրքի հետաքննության շրջանակներում, ուսումնասիրվում են կոնկրետ հարցեր  եւ հարկավոր փաստաթղթեր,  էլեկտրոնային տեղեկատվություն, ինչը որեւէ կապ չունի արտադրության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, նախորդ օրը «Բադագոնի» ընկերության գրասենյակ էին մտել ֆինանսների նախարարության ներկայացուցիչները եւ սկսել հետախուզություն: Ըստ նրանց, անձի կողմից արված հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել «Բադագոնի» ընկերության դեմ:

Ընկերության հիմնադիր Գիորգի Սալոկղաիայի խոսքով, ծավալված իրադարձություններն անսպասելի էին։

«Այսօր, երբ ընկերությունը վրացական գինու արտահանման 250 կազմակերպությունների շարքում առաջատարն է, «Բադագոնին» դարձել է որոշակի անձնանց համար հետաքրքիր եւ նրանք սկսել են պայքարել կազմակերպության համար»,-ասել էր հիմնադիրը։

Թողնել պատասխան