Մարգվելաշվիլին պետական այցով Հունաստանում է

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. 2016. REUTERS/David Mdzinarishvili

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դստեր՝ Աննա Մարգվելաշվիլիի հետ պետական այցով մեկնել է Հունաստան:

Աթենքում այսօր կկայանա նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը նախագահական պալատում, ինչից հետո Մարգվելաշվիլիի հետ բանակցություններ կանցկացնի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլուսը: Նաեւ ծրագրվում է պետական պատվիրակությունների ընդլայնված ձեւաչափով հանդիպում:

Այցի օրակարգում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Ակեքսիս Ցիպրասի, խորհրդարանի խոսնակ Նիկոս Վուցիսի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:

Մարգվելաշվիլին հանրային դասախոսությամբ ելույթ կունենա Աթենքի համալսարանում եւ կհանդիպի մայրաքաղաքում վրացական սփյուռքի նեկայացուցիչների հետ:

Մարգվելաշվիլիի այցը կավարտվի փետրվարի 9-ին:

Թողնել պատասխան