Օդաչուի ազատ արձակման նպատակով բանակցությունները շարունակվում են․ Ջանելիձե

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ  Ջանելիձեն հայտնել է, որ Կոնգոյի հանրապետությունում ձերբակալված վրաստանցի օդաչուին ազատ արձակելու նպատակով դիվանագիտական աշխատանքներ են տարվում: 

«Հարցի շուրջ մեր դեսպանությունների, ՄԱԿ-ումՎրաստանի ներկայացուցիչների հետ աշխատանք ենք տանում։ Դիվանագիտական շփումներ ենք իրականացնում՝ ձերբակալվածներին ազատ արձակելու նպատակով: Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:

Հիշեցնենք, որ հունվարին Կոնգոյում խոցված Մի-24  ուղղաթիռի օդաչու Վրաստանի քաղաքացի Սոսո  Օսորաուլին գերի է ընկել  ապստամբների  մոտ։ Վերջիններս օդաչուի համար որպես փրկագին են պահանջել 1 միլիոն դոլար։

Թողնել պատասխան