Լարսը փակ է բեռնատարների համար

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Նշվում է, որ Վրաստանը Ռուսաստանին կապող ռազմավարական ճանապարհն ուժեղ ձյան պատճառով փակ է բեռնատար մեքենաների համար։ Բացի այդ, Դարիալի կիրճում, 134-135 կմ հատվածում, արգելված է մեքենաների կայանումը:

Դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհի մաքրման և տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ այս պահին ինտենսիվ աշխատանքներ են ընթանում:

Թողնել պատասխան